Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իրանին, Հյուսիսային Կորեային, ինչպես նաև մյուս երկրներին օգնություն ցուցաբերելու ամերիկյան վարչակազմի պատրաստակամությունը պահպանվում է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Այո՛, շատ երկրների: Եթե նրանք օգնության կարիք ունեն, ապա մենք նրանց օգնություն կտրամադրենք: Ոչ մեկը չունի այն, ինչը մենք ունենք, հատկապես նոր կորոնավիրուսով վարակման ախտորոշման նոր թեստերի հայտնվելու լույսի ներքո: Հյուսիսային Կորեային, Իրանին, նաև մյուսներին»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն իսկապե՞ս Հյուսիսային Կորեայի ղեկավարությանն ուղերձ է հղել, որում նշել է նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված Փհենյանին օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին, Թրամփն ասել է. «Իրանին, Հյուսիսային Կորեային, շատ այլ երկրների…Մենք պատրաստ ենք օգնել: Որպես օրինակ՝ կա նոր թեստ: Աշխարհում ոչ մեկը չունի այդպիսի թեստ: Դա մշակվում է մեր կողմից: Կարծում եմ, որ շուտով այն հավանություն կստանա: Եթե դա ունենանք, ապա կկարողանանք օգնել շատ երկրների»։