Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Դաշտային մկների հարձակումը Շիրակի մարզի ֆերմերներին հնարավոր է թողնի առանց բերքի։
Շիրակցի ֆերմերները վնասներ են կրում կրծողների պատճառով, որոնք բազմացել են անոմալ եղանակային պայմանների ֆոնին ։
Կրծողներն ամենից շատ խնդիրներ են առաջացրել Արթիկ և Ախուրյան համայնքներում։ Այնտեղ մկները ոչնչացրել են հացահատիկի, ճակնդեղի, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի բերքը։
Ֆերմերների խոսքերով ՝ նման քանակի մկներ իրենք դեռ չեն տեսել։
Դաշտային մկները շատ արագ են բազմանում և փնտրում են նոր տարածքներ՝ սնունդ գտնելու համար։ Սա ներկայումս ամենամեծ սպառնալիքն է գյուղացիների համար։
Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և սպառնում է վերածվել լուրջ բնապահպանական աղետի: Ֆերմերները պարզապես չեն կարողանում գլուխ հանել մկներից, քանի որ կրծողները բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ հողը մշակել հատուկ ռեագենտով հնարավոր չէ, քանի որ մկների հետ կոչնչացվի նաև բերքը։
Ֆերմերները քիչ այլընտրանք ունեն, բացի հողը հերկելուց, բայց դա չոր պայմաններում կարող է վնասակար ազդեցություն ունենալ հետագա սեզոնային ցանքի վրա:
Ինչպես բնապահպանների, այնպես էլ ֆերմերների կարծիքով հավասարապես արդյունավետ կլիներ ցուրտ ձմեռը, որին կհաջորդեին հորդառատ անձրևները։
Վերջին օրերի ընթացքում ինձ դիմած բազմաթիվ քաղաքացիների ահազանգերի հետքերով այսօր Ախուրյանում էի, որտեղ տեղում ծանոթացա իրավիճակին։
Տվյալ հարցը համալիր եւ պետական լուծում է պահանջում։
Պատկան մարմիններին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել և արագ լուծում գտնել տվյալ խնդրին։
Մհեր Մելքոնյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ