Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որպես հիմնական զեկուցող, ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին` կառավարության ներկայացրած նախագծերը: Կառավարությունն առաջարկում է քննիչներին ու դատախազներին, ովքեր գործող օրենքով 20-ամյա աշխատանքային ստաժ ունենալուց հետո կարող են դիմել երկարամյա թոշակ ստանալու համար, շարունակել աշխատել իրենց պաշտոններում:
Հովհաննիսյանը նշեց, որ Քննչական կոմիտեի ծառայողներին, դատախազներին հնարավորություն է տրված անցնելու երկարամյա կենսաթոշակի, եթե նրանք ունեին 20-ամյա աշխատանքային ստաժ: Նա ասաց, որ օրենքում 2014թ.-ին փոփոխություն կատարվեց, սահմանվեց հետևյալը՝ անձինք, ովքեր ունեն 20-ամյա աշխատանքային ստաժ, կարող են անցնել երկարամյա կենսաթոշակի մինչև 2017թ. հուլիսի 1-ը:
Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր մի իրավիճակի առաջ ենք կանգնած, որ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված քննիչներ, դատախազներ, ովքեր ունեն 20-ամյա ստաժ, պետք է դիմում գրեն աշխատանքից ազատվելու մասին, որ չկորցնեն երկարամյա թոշակին անցնելու հնարավորությունը:
«Այդ մարդիկ ուզում են շարունակել աշխատել, բայց ստիպված դիմում են գրելու, որ չկորցնեն երկարամյա թոշակին անցնելու իրավունքը: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի շարունակելու աշխատել՝ չկորցնելով երկարամյա թոշակ ստանալու հնարավորությունը: Առաջարկում ենք, որ ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս նրանք ստանան երկարամյա թոշակը»,- նշեց նա: