|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանը` իրականացնելով զորավարժություններ:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը, բնականաբար, հետևում է այդ ամենին և միշտ պատրաստ է Ադրբեջանի ցանկացած քայլին: «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել` նախընտրական շրջան է, բայց մենք միշտ պատրաստ ենք նրանց կողմից ցանկացած գործողությունների, ցանկացած սադրանքի»,- ասաց նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ադրբեջանում անցկացվող մասշտաբային զորավարժություններում կներգրավվեն 25 հազար զինծառայողներ, 250 միավոր տանկեր, հրթիռահրետանային կայանքներ: