Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիացի Ահմեդն ու Խադիջան ավելի քան 65 տարի է՝ ամուսնացած են: «Ես քեզ շատ եմ սիրում` այստեղից մինչև ա՜յն գյուղը»,-կնոջն ասում է Ահմեդը՝ ցույց տալով սահմանամերձ գյուղը:
Ամուսնու խոսքով՝ հնարավոր չէ չսիրել կնոջը: «Նա ծնել է իմ երեխաներին: Մենք միշտ իրար հետ ապրել ենք համերաշխ»,- ասում է նա:
Ահմեդի ու Խադիջայի հայրերը եղել են մտերիմ ընկերներ, դրա արդյունքն է նաև նրանց ամուսնությունը:
«Մենք ապրեցինք ծայրաստիճան աղքատության մեջ, շատ աշխատեցինք և տեսանք շատ մութ օրեր»,- պատմում է Խադիջան:
Նրանց սիրուն չի խոչընդոտել անգամ պատերազմը, սակայն նույն բանը հնարավոր չէ ասել նրանց կենցաղային պայմանների և երեխաների մասին:
«Իմ ամուսինը շատ է աշխատել մեզ պահելու համար: Սա առաջին անգամ է, որ մենք հայտնվում ենք նման վայրում»,- ասում է կինը, ով ամուսնու հետ ապրում է Սիրիայի և Թուրքիայի հետ սահմանին՝ փախստականների ճամբարում:
Ամուսինները, որոնք երկար ժամանակ է՝ չեն տեսել Թուրքիա փախած իրենց երեխաներին, նախընտրում են մահանալ, քան տեսնել այս ամենը:
«Մեկ էլ ե՞րբ կտեսնենք մեր երեխաներին: Բայց կտեսնե՞նք…»,- ասում է կինն ու արտասվում:
Ահմեդի խոսքով՝ իրենց սրտերը կուրացել են ցավից, վշտից, ընկճվածությունից ու աղքատությունից: «Երբ 8 երեխա ունեցանք, մտածում էինք՝ հիվանդության պահին մեզ կօգնեն, իսկ հիմա մենք չունենք ոչ մեկը…»,- ասում է նա:
Ամուսինների համոզմամբ՝ ամենալավը Աստծո կամքին թողնելն է, սակայն, կնոջ համոզմամբ, «մահը կփրկի նրանց»: