|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությանը՝ ընդգծելով, որ կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
«Ուզում եմ վերահաստատել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական, հնարավորինս արագ դրական ավարտի, վերջաբանի հասցնելու։
Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա։ Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է պրոցեսը, բայց, այնուամենայնիվ, դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ։
Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը․ սա հերթական և դրական քայլն է, և մենք հույսեր ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի։
Համենայն դեպս, ՀՀ-ի կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»-ասել է նախարարը։