|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսը:
Դալլաքյանը, անդրադառնալով իր և Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցությանը, նշեց, որ ինքն ու Սեյրան Օհանյանը նույն ձևով են գնահատում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:
«Ես և Սեյրան Օհանյանը նույն ձևով ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այդ իրավիճակից դուրս գալու ելքերն ենք նույն ձևով գնահատում: Կարող եմ ասել, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով արդեն ինքը կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, և մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ»,- ասաց նա: