Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների արդյունքները:
Նա տեղեկացրեց, որ քննությունների օրերն արդեն հայտնի են, և դրանք կմեկնարկեն հունիսի 2-ին, իսկ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին կլինեն քննական օրեր: Քննությունների առաջին փուլը, ըստ ԳԹԿ տնօրենի, կավարտվի հունիսի 23-ին:
«Այս տարի առաջին փուլի համար ունենք 9737 դիմորդ, այդ թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1500-ով: Այս տարի և հաջորդ տարի դիմորդների թիվն ավելի քիչ է լինելու` 12-ամյա կրթական համակարգի ներդրման հետ կապված, ինչպես նաև այն պատճառով, որ ավելացել է դիմորդների թիվը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Ամենից շատ դիմորդ գրանցվել է Երևանից, իսկ ամենից քիչ՝ Վայոց ձորից, բացի այդ` ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից են՝ 5191, ամենից քիչը՝ «Համաշխարհային պատմությունից»՝ 88 դիմորդ, չհաշված իտալերենից, պարսկերենից քննություն հանձնողների թիվը, որը չի անցնում մեկից»,- ասաց Իսպիրյանը:
Ըստ նրա` քննակենտրոնների թիվն այս տարի կլինի 29-ը` 9-ը` Երևանում, 20-ը` մարզերում, ևս 5 քննակենտրոն կգործի Արցախում: Այս պահին քննակենտրոններում կահավորման գործընթացներ են իրականացնում՝ տեսախցիկների, խլացուցիչ սարքերի, հեռուստացույցների տեղադրում:
ԳԹԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ միասնական քննությունների թեստերը Լոնդոնից Հայաստան կտեղափոխեն հենց քննության օրը: