| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Yerkir media-ի մեր գործընկերները գրավոր դիմել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2019-2023թթ. համալսարանի դիմորդների և անցողիկ շեմը հաղթահարած ուսանողների թիվն իմանալու խնդրանքով: Համալսարանից ոչ միայն չի տրամադրվել պահանջվող տեղեկատվությունը, այլ պատասխան նամակում նշել են, որ ցավոք ժամանակի և աշխատանքային ռեսուրսների սղության պատճառով դժվարություն ունեն այդ տվյալները ճշգրտելու հարցում:
Այս մեկ նախադասությունը ցուցադրում է ագրարային համալսարանի, իրոք ցավոք, ողբերգական վիճակը: Նախ այդ 10 թվերը համալսարանի ղեկավարությունը ոչ թե նոր պետք է ճշգրտեր, այլ անգիր իմանար: Հավանաբար այս թվերի չիմացության արդյունքն են վերջին 5 տարիների ընդունելության խայտառակ ցուցանիշները:
Ինչ վերաբերում է ժամանակի և աշխատանքային ռեսուրսների սղությանը, Yerkir.am-ը ներկայացնում է աշխատանքային ռեսուրսների ղեկավար կազմի (ովքեր ի պաշտոնե պարտավոր են իմանալ այդ թվերը) ամսական աշխատավարձերը.`
1. Ռեկտորի պարտականությունները կատարող - 855000 դրամ
2. Երեք պրոռեկտորներ - 588000-ական դրամ
3. Գլխավոր հաշվապահ - 540000 դրամ
4. Աշխատակազմի ղեկավար - 470000 դրամ
5. Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ - 380000 դրամ
6. Հինգ դեկաններ - 330000-ական դրամ
Այս խմբի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 68 միլիոն դրամ, որը շուրջ 3 անգամ ավել է այս տարի համալսարանի առաջին կուրս ընդունված 52 ուսանողների ուսման վճարի ընդհանուր գումարից:
Ի դեպ, համալսարանում ամբիոնի դասախոսի ամսական աշխատավարձը 161000 դրամ է։