կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-02 16:14
Աշխարհ

Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 1500-ի

Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 1500-ի

Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 1500-ի, հայտարարել է Համաշխարհային առողջապահական կազմակերպության ներկայացուցիչ Նեվիո Զագարիան:

Նա ելույթ ունենալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի համատեղ մամլո ասուլիսում, հայտարարեց, որ Եմենում հունիսի 30-ի դրությամբ արձանագրված է խոլերայով հիվանդացութան 246 հազար դեպք:

ՄԱԿ-ի գնահատականներով` օգոստոսի վերջին վարակվածների թիվը կարող է անցնել 300 հազարը:

Խոլերան իրենից ներկայացնում է սուր վարակիչ հիվանդություն, որը, բուժման բացակայության պայմաններում, կարող է մահվան պատճառ դառնալ: Վարակը փոխանցվում է վարակված ջրի միջոցով: Խոլերան հաճախ տարածվում է սանիտարահիգիենիկ վատ պայմաններ ունեցող վայրերում:

Երկու տարի առաջ Եմենում սկսված պատերազմի հետևանքով ջրամատակարարումը ամբողջովին քայքայվել էր : ՄԱԿ-ի տվյալներով Եմենի 18,8 միլիոն բնակիչ կարիք ունեն շտապ մարդասիրական օգնության, և 7 միլիոն բգնակիչ գտնվում են սովամահության սահմանին մոտ:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով առողջապահության, սանիտարահիգիենիկ պայմանների ու ջրամատակարարման պայմանները վերականգնելու համար անհրաժեշտ է 66,7 միլիոն դոլար: