|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիան այլընտրանքային տարբերակ է փնտրում Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զինվորական անձնակազմը տեղափոխելու համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:
Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան հերթական անգամ արգելել է գերմանացի պատգամավորներին մեկնել Ադանա քաղաքում գտնվող ռազմաբազան: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շեյբերթը նշյալ քայլը որակել է որպես անընդունելի: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:
«Գերմանական ստորաբաժանումների համար քննարկում ենք այլընտրանքային տարբերակ: Հնարավոր է, որ դա կլինի Հորդանանը»,- նշել է Մերկելը:
Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ ըստ «Spiegel Online» կայքի՝ բացի Հորդանանից, գերմանական ստորաբաժանումների համար այլըտրանքային տարբերակ կարող են լինել նաև Քուվեյթը և Կիպրոսը: