կարևոր
2137 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-19 11:06
Քաղաքական

ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին հարց դրված չէ. Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին  հարց դրված չէ. Սերգեյ Կոպիրկին

Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց դրված չէ։

«Ես չգիտեմ նման ազդանշանների մասին։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա։ Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիում ռուսական բազայի փակման եւ ռուս սահմանապահների դուրսբերման մասին ահազանգեր եղե՞լ են Երեւանից։