Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի կողմ չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է դիվանագետն արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2025 թ․-ին պետք է լքի Լեռնային Ղարաբաղը։
«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, և հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հենց այս փաստաթղթում հստակ ուրվագծվում են և՛ զորակազմի՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, և՛ հերթական 5-ամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», - ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կարևոր կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում։
«Դրա հիմնական գործառույթը հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ դրա գործունեությունը տարածաշրջանում է՛լ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների, այդ թվում, կարծում եմ, Թուրքիայի շահերից», - շեշտել է Զախարովան։
Դիվանագետը նաև ընդգծել է «լավ համակարգված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի տարածաշրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»։