Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել Կիպրոսին Միջերկրական ծովի արևելյան շրջանում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ. հաղորդում է Deutsche welle-ի թուրքական ծառայությունը:
Ռումինիայում երեկ անցկացված` ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում, պատասխանելով լրագրողի` «Կիպրոսը պահանջում է պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ, Գերմանիան կաջակցի՞ նման քայլի» հարցին, կանցլերը նշել է. «Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ինձ հայտնել է իր անհանգստությունների մասին և հավելել, որ երբեք հավանության չեն արժանանցի այդ գործողությունները: Մեզնից խնդրեց, որ, եթե Թուրքիայի հետ շփում ունենք, պաշտպանենք Կիպրոսի շահերը: Մենք էլ անելու ենք դա»:
Բացի այդ` Մերկելը նշել է, որ չի քննարկվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեման:
Թուրքիային քննադատել էր նաև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը` պահանջելով հարգել այլ երկրների ինքնիշխանությունը: