|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։
Ներկայումս Գազայի հատվածում մնացել է միայն մեկ «Նահալ» բրիգադը։
«Նահալ բրիգադին հանձնարարված է ապահովել, այսպես կոչված, Նեցարիմ միջանցքի անվտանգությունը, որը Իսրայելի հարավային Բեերի շրջանից ձգվելով և հատելով Գազայի հատվածը, հասնում է Գազայի առափնյա մաս:
Այս միջանցքը Իսրայելի պաշտպանության բանակին թույլ է տալիս ռեյդեր իրականացնել Գազայի հյուսիսում և կենտրոնական հատվածում, խոչընդոտում է պաղեստինցիների վերադարձին Գազայի հյուսիսային հատված և հումանիտար կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգնությունը հասցնել անմիջականորեն Գազայի հյուսիսային հատված», - ասվում է հաղորդման մեջ: