կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 13:43
Տարածաշրջան

Մերկելն արձագանքել է Թուրքիայի վերջին զարգացումներին

Մերկելն արձագանքել է Թուրքիայի վերջին զարգացումներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային՝ հարգել մարդկանց հիմնարար իրավունքները: Deutsche Welle-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Կանցլերը նշել է, որ Թուրքիայում վերջին զարգացումները մարդկանց հիմնարար իրավունքների վիճակի վերաբերյալ ահազանգ են պարունակում:

Միշել Ռոթի՝ Թուրքիայի ընդդիմադիրներին աջակցող հայտարարության վերաբերյալ հարցին Մերկելը պատասխանել է.
«Մենք նախ և առաջ քաղաքական ջանքեր ենք գործադրում, որպեսզի  Թուրքիայում հաստատվեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ հարկադրված չլինեն քաղաքական ապաստան խնդրել և չխախտվեն նրանց հիմնարար իրավունքները»:


Հիշեցնենք, որ Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտարարել էր, թե Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերին:  Ռոթի այս խոսքերը քաղաքական շրջանակներում մեկնաբանվել էին որպես Բեռլինի՝  քաղաքական ապաստան խնդրողներին ընդունելու պատրաստակամության արտահայտություն:

Իսկ Նորվեգիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան իսկապես վերածվում է այնպիսի երկրի, որի քաղաքացիները հարկադրված են քաղաքական ապաստան փնտրել: Սոլբերգը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ թուրք և քուրդ քաղաքացիներ Նորվեգիայից քաղաքական ապաստան են խնդրել և դրական պատասխան ստացել: