Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում Լիբիայի Նախագահական խորհրդի նախագահ Մուհամադ Մենֆիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «ռուսական և թուրքական ուժերին» դուրս հանել հյուսիսաֆրիկյան պետությունից:
«Թուրքական և ռուսական ուժերը, ինչպես նաև որոշակի երկրների կողմից բերված օտարերկրյա զինյալները պետք է հնարավորինս շուտ հեռանան, քանի որ Լիբիայի անվտանգությունն ապահովելու օրինական իրավունք ունեն միայն Լիբիայի զինված ուժերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով՝ եվրոպացիների պատասխանատվությունն այն է, որ «բոլորը, ովքեր ապակայունացնում են Լիբիան, դադարեցնեն դա»: Մակրոնը շեշտել է, որ հույսը դնում է այս հարցում իր՝ ԵՄ դաշնակիցների վճռականության վրա:
Հիշեցնենք, որ Լիբիայում 2011 թ. սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Թուրքիան աջակցում էր Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆաեզ Սարաջի գլխավորությամբ, իսկ ՌԴ–ն՝ Լիբիայի Ազգային բանակին՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ 2021 թ. փետրվարին Շվեյցարիայում համաձայնություն է ձեռք բերվել երկրում ներքաղաքական պայքարը դադարեցնելու վերաբերյալ։
Հավելենք նաև, որ Մակրոնը «օտարերկրյա զինյալներ» արտահայտությունն անելիս հրաժարվել է նշել, որ դրանք Թուրքիայի բերած ուժերն են, ինչը նա արել էր ավելի վաղ։