Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր Երևանի ընտրատեղամասերից մեկում իր քվեարկությունը կատարեց Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Հուսով ենք՝ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ կընդունեն ընտրությունների արդյունքները այն դեպքում, եթե ականատես չլինեն լցոնման, ընտրողների ազատ կամքի նկատմամբ բռնության դեպքերի:
«Եթե ընտրողը իր ննջարանում կամ բաղնիքում ստացել է ընտրակաշառք, գումար և գնացել քվեարկել է, ուրեմն նա կատարել է իր ընտրությունը»,- ասաց նա` հավելելով, որ իրենց տրված ձայները չեն կորելու:
Ըստ Փաշինյանի, դատավորը պետք է լինի հանրությունը, և ընտրախախտումների հետ կապված դատողություններ պետք է անի հանրությունը: