Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հույս ունենք, որ բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին:
Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա 2 տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում՝ 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներից, հատկապես՝ մարզերում, շատ դեպքերում կառուցվել են բնարականներ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Չնայած մարդիկ ապրել են այդ տարածքում, բայց զգալի մասը լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ՝ այս ընթացքում կտրուկ մեծացել է վարձու բնակարանների պահանջարկը, եւ աճել են գները: Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների առնչությամբ:
Մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել եւ ռենովացիայի, վերակառուցման ենթարկել բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար:
Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն, եւ այս ներդրումն իրեն կարդարացնի:
Ի վերջո, ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաեւ կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներին, որոնք չեն կարողանա այս տարի մեկնել, նրանց համար պոտենցիալ աշխատատեղ ենք ստեղծում»: