կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 12:19
Հասարակություն

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

ՀՀ-ում 72 միավոր անշարժ գույք են ձեռք բերել Թուքիայի քաղաքացիները, որոնց մեծ մասը բնակարաններ են, իսկ Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 5 միավոր անշարժ գույք։ Այս մասին լրագրողնեին հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։


Նա նշեց, որ ՀՀ –ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ոչ ՀՀ քաղաքացիները նույնպես։

«ՀՀ-ում գույքի ձեռքբերման իրավակարգավորումները այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ։ Իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն»,- ասաց նա։


Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացիների կողմից՝ ՀՀ-ում գույք ձեռք բերելու կարգավորումներին, Թովմասյանը նշեց․
«Այդ պարագայում իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր։ Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ունենք Հայաստանում ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 հոգի են։ Եթե առկա է ճամփորդական անձնագիր, ապա մտավախություններ չկան»։


Հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվությունը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Թովմասյանը բացասական պատասխան տվեց։