|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 17-րդ կմ-ին Ծովազարդ գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TT 373 և «ՊԱԶ» մակնիշի 41 AV 111 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (35-ամյա տղամարդ) զոհվել է, իսկ վարորդը տեղափոխվել է Գավառի ԲԿ: