|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:
Վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ռ. Գ.-ը հիվանդանոցում մահացել է:
ԱԻՆ մամուլի ծառայություն