|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, Nissan March մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին Toyota Vitz մակնիշի 23 NM 003 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 50 մ): Տուժած չկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: