Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ում «Range Rover Sport» մակնիշի 10 MN 045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1984 թ. ծնված Գ. Ե.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և տեղափոխել քարշակի վրա: