| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, նոյեմբերի 25-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում իրար են բախվել «Ինֆինիտի» մակնիշի 97 AA 900 պ/հ (վարորդ՝ Պ. Մ., 1964 թ.) և «Օպել» մակնիշի 33 ZL 677 պ/հ (վարորդ՝ Դ. Գ. 1961 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդ Դ. Գ.-ը և երկու ուղևորները՝ Հ. Մ.-ը (1962 թ.) և Լ. Գ.-ը (1962թ.), ստանալով տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկերը նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: