|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Մայիսի 8-ին, ժամը 00.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 31 ԼՕ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 02.01-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: