|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Դ. Ս.-ը մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: