կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 13:21
Քաղաքական

Այսօր կստորագրվի կոալիցիոն հուշագիրը

Այսօր կստորագրվի կոալիցիոն հուշագիրը

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության միջեւ ստորագրվելու է կոալիցիոն համագործակցության հուշագիր։ Երկու կուսակցությունների համագործակցության մասին հայտարարվել էր խորհրդարանական ընտրությունների ավարտից օրեր անց։

Ի՞նչ ձեւաչափ կունենա ստորագրվելիք հուշագիրը, առայժմ հստակ չէ։ Բայց հայտնի է, որ նախարարական առնվազն երեք տեղերը Դաշնակցությունը պահպանելու է։

Ավելի վաղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված դաշնակցական 3 նախարարներն էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ։