կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 17:03
Տնտեսական

Կհաստատվի կառավարության և ներդրողների ակումբի միջև փոխըմբռնման հուշագիրը

Կհաստատվի կառավարության և ներդրողների ակումբի միջև փոխըմբռնման հուշագիրը

Կառավարության վաղվա օրակարգում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներառել է որոշում` ՀՀ կառավարության և  «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու մասին:

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը և ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են տնտեսական կայուն աճի, աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը:

ՀՀ կառավարությունը նաև հանձնառու է վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուրների ձևավորման միջոցով խթանել էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը, նվազեցնել  բնապահպանական ծանրաբեռնվածությունը, նպաստել տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը,  զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավմանը, մշակող արդյունաբերության զարգացմանը:

«Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ` Ֆոնդ) հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են  էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներ­գի­այի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը:

Ֆոնդը գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի կողմիցև գործում է վերջինիս վերահսկողության դաշտում:

Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը տալիս էխոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ և չլինելով մրցակից առևտրային բանկերի համար ներդրողների համար կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա, նվազեցնելով ռիսկերը: