կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 14:13
Արցախ

ԼՂՀ եւ ՀՀ ԴԱՀԿ-ները ստորագրել են երկրորդ հուշագիրը

ԼՂՀ եւ ՀՀ ԴԱՀԿ-ները ստորագրել են երկրորդ հուշագիրը

Այս տարվա առաջին վեց ամիսներին բռնագանձվել է 1 միլիարդից ավելի գումար. օրերս հայտարարել է ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ ԼՂՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Ըստ նրա` 2010 թվականին բռնագանձվել է 988 մլն դրամ (համեմատության համար` 2009թ. 350 մլն դրամ):

Խորհրդակցության արդյունքում ԼՂՀ եւ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունների ղեկավարների միջեւ ստորագրվել է «Փոխադարձ իրավական օգնության մասին» հուշագիր, որով, ինչպես նշել է Միհրան Պողոսյանը, երկու ծառայությունները մտնում են համագործակցության երկրորդ փուլ:

Առաջինը 2010թ. մարտի 26-ին երկու ծառայությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էր, որի համաձայն՝ մշակվել եւ հաստատվել է 2010-2011թթ. համագործակցության ծրագիրը: Համագործակցության շրջանակներում Արցախի ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել եւ կիրարկվում է էլեկտրոնային հաշվառման համակարգը, ստեղծվել է կայքէջ:

Հայաստանից ժամանած հյուրերը նաեւ այցելել են ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասեր, հանդիպել սպայակազմի եւ զինվորների հետ, ինչպես նաեւ զորամասերին նվիրել են համակարգչային եւ կենցաղային տեխնիկա: