Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին ելույթում հայտարարել է, որ այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հետևելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին։ Մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները և նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն»,- ասել է Տայանին:
Նրա խոսքերով՝ այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են գագաթաժողովի ընթացքում քննարկումների համար։