Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի տարբերություն հայկական մեքենաների` թուրքական բեռնատարներն անարգել կարողանում են հատել հայ-վրացական սահմանը: Մեր բեռնափոխադրողները, անգամ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության թույլտվությունների պարագայում, միջազգային բեռնափոխադրումների քարտերով չեն կարողանում մուտք գործել Թուրքիայի տարածք կամ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնել:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ պաշտոնական Երեւանն այդ մասին բազմիցս տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Ավտոտրանսպորտի միջազգային միությանը (IRU):
Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի խոսքերով` Հայաստանը եւ Թուրքիան IRU-ի անդամ են, իսկ այսօր Հայաստանի եւ IRU-ի միջեւ ստորագրված հուշագիրը Թուրքիայի հետ բանակցություններում մեր ղեկավարությանը մանեւրելու հնարավորություն է տալիս:
«Հուշագիրը հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողներին դրսում ծագած խնդիրներին լուծում տալ»,- ընդգծեց Հ. Համբարձումյանը:
Այսպիսով` հայ բեռնափոխադրողները հույս են տածում, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ IRU-ի միջեւ կնքված հուշագիրը (ՀՀ տարածքով Ասիայի, Եվրոպայի եւ հիմնական համաշխարհային շուկաների միջեւ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին) հնարավորություն կտա հայկական բեռնատարներին մուտք գործել Թուրքիա: