Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին` Կարեն Կարապետյանը դժվարանո՞ւմ է ձեզ հետ աշխատել, Մկրտչյանն արձագանքեց. «Ես չեմ դժվարանում»: Ճշտող հարցին` նա ցանկանո՞ւմ է Ձեզ հետ աշխատել, պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ»:
Անդրադառնալով վարչապետի հետ աշխատանքային հարաբերություններին` նա նշեց, որ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն, ապա ասաց. «Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ վարչապետը մեզ մոտ էր»:
Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ դեռ չգիտի` արդյո՞ք կլինի նոր կառավարությունում: Հարցին`նոր կառավարությունում լինելու ցանկությո՞ւն ունի, պատասխանեց. «Ես կարգապահ մարդ եմ»:
Վերջում Մկրտչյանն ավելացրեց, որ դժվար չէ աշխատել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, և որ իրենք ոչ մի խնդիր չունեն նրա հետ: