|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայում տված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու անհրաժեշտությանը. տեղեկացնում է Haberler–ը։
Չավուշօղլուն ասել է. «2015 թվականը ոչ թե միայն այդ պնդումների, այլ նաև Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակն է։ Մեր՝ Հայաստանին ուղղված հրավերի պատասխանը դաստիարակության սահմանները հատող էր»։
Նա դարձյալ շեշտել է «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» կարևորությունը։ «Թող ընդհանուր հանձնաժողով ստեղծվի և հայտարարություն արվի: Մենք այդ հարցում ամաչելու խնդիր չունենք»,- ասել է Չավուշօղլուն։
Նա խոսել է նաև Գերմանիայի` վերջերս դրսևորած կեցվածքի մասին և գնահատել է նրա` չմիջամտելու քաղաքականությունը:
Չավուշօղլուն դժգոհել է, որ որոշ գերմանացի քաղաքական գործիչներ աջակցում են հայկական նախաձեռնություններին, ինչը «վշտացնում է իրենց»: «Սահմանափակ տեղեկություններ ունեցող քաղաքական գործիչների կողմից հարցը մեկնաբանելն անգամ սխալ է»,- ասել է նա: