|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
«Բարձրագույն կրթության մասին» օրենքն ԱԺ-ն չի մերժել, ավելին՝ այն ընդգրկված է ԱԺ-ի՝ ապրիլի 10-ին կայանալիք նիստի օրակարգում. լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշեց նաև, որ օրենքի որոշ կետեր քննարկելու խնդիր է առաջացել, և այն Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար ժամանակ էր պետք: «Մեզ ժամանակ էր պետք, որպեսզի կարողանանք աշխատել: Օրենքն՝ անցած-չանցած լինելու հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ այն արդեն իսկ հաստատվել է հանձնաժողովի կողմից և մտել ԱԺ օրակարգ»,- ասաց ԿԳ նախարարը: