|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչներն առավոտյան ժամը 9-ից շրջափակել են գյուղապետարանի շենքը, փակ է նաև դպրոցը: Հայտարարել են դասադուլ և գործադուլ:
Այս պահին բնակիչները փակել են Դեղձուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն գյուղերն իրար կապող խաչմերուկը: Նրանք Yerkir.am-ին հայտնեցին, որ պատրաստվում են ժամը 13:00-ին շարժվել Կանաչուտ գյուղ, որտեղ բնակվում է ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Շրջափակելու ենք Ալիկ Սարգսյանի տունը, նրանից պահանջելու ենք բացատրություն, թե ինչու նա իր ձայնը չի տալիս ժողովրդի թեկնածուին»,- ասացին բնակիչները:
Դեղձուտի բնակիչները կոչ են անում հարակից համայնքների բնակիչներին` միանալ իրենց:
