Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական շրջանում Արարատի մարզում հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում: Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ դպրոցի տնօրեններին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստիպում է իր համար ձայներ հավաքել:
Yerkir.am-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ եթե գոնե մեկ դպրոցի տնօրեն գտնվի, ով կասի, թե Ալիկ Սարգսյանն իրեն կանչել ու ստիպել է, որ ձայներ բերի իր և իր կուսակցության համար, ինքը պատրաստ է ներողություն խնդրել: «Դա սուտ է, դա հերյուրանք է: Իմ տեսակի մեջ ստիպել չկա, դա մոռացեք, աշխարհը գիտի, որ ես ստիպող չեմ, ինձ մոտ մարդկայինն է ավելի շատ գերադասելի, դրանով էլ ապրում ու աշխատում եմ: Ստիպել բառն ինձ հոգեհարազատ չէ, ես իմ զբաղեցրած ոչ մի պաշտոնում երբևէ չեմ ստիպել որևիցե մեկի, ուր մնաց այստեղ` կուսակցական աշխատանքում ստիպեմ»,- վրդովվեց նա:
Մեր դիտարկմանը` գուցե չի ստիպում, այլ հորդորում է, պատասխանեց. «Առայժմ քարոզարշավը սկսված չէ, և «հորդորել» բառն էլ չկա: Կարող է խոսել եմ` ընդհանուր հասկանալու համար, թե ինչ տրամադրվածություն կա ժողովրդի մոտ` կապված դպրոցի հետ, բայց հորդորե՞լ ինչ-որ բան, դա ճիշտ չէ, դա սուտ է»:
Ըստ Սարգսյանի` ինչ-որ մարդիկ դիտավորյալ այդպիսի ստեր են տարածում, իսկ թե ովքե՞ր են նրանք, չգիտի:
Վերջում Սարգսյանը նշեց, որ իրենց մարզում ոչ մի լարված մթնոլորտ էլ չկա, նորմալ նախընտրական միջավայր է, բոլորն էլ հանգիստ նախապատրաստվում են: