Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան անհրաժեշտության դեպքում Bayraktar հարվածային անօդաչուներն ուղղորդելու հնարավորություն ունի դրանց տերերի դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով. TV100 հեռուստաալիքի եթերում հարցազրույցում ասել է Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։
Թուրք գործարարին հարցազրուզավար Ջանդաշ Թոլգա Ըշըքը հարցրել է, թե ինչ տեղի կունենա, եթե թուրքական անօդաչուներ գնած երկիրը դրանք ուղղի Անկարայի դեմ.
«Մենք գիտենք, որ դրանք բարձր տեխնոլոգիական սարքեր են, եւ մենք այդ բարձր տեխնոլոգիական սարքերը զինում ենք ծրագրային ապահովմամբ։ Միայն նրանք, ովքեր ստեղծում են այդ տեխնոլոգիան, գերազանցություն ունեն ծրագրային ապահովման հանդեպ»,- ասել է թուրք արտադրողը։
Նա նաեւ ավելացրել է, որ ընկերությունը սերտ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում, եւ նրանք նման ակնկալիքներ չունեն։
«Թուրքիան ռազմավարական դաշինք ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում»,- նշել է Բայրաքթարը։