|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:
Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակիչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին:
Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետեւ առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում զիջեց Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):