|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 125 կգ քաշային կարգում Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը սլովակ Սոսլան Գագլոևն է:
Բերիանիձեն 1/8 եզրափակչում հաղթեց մոլդովացի Անդրեյ Ռոմանովին, ապա զիջեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Հաջիմուրադ Իստապաեւի նկատմամբ:
Այսօր երեկոյան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրաիլ Կասումովին եւ դուրս մնաց հետագա պայքարից: