կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 10:13
Սպորտ

Հայ բռնցքամարտիկներից 5-ը Թբիլիսիում կպայքարեն ոսկե մեդալի համար

Հայ բռնցքամարտիկներից 5-ը Թբիլիսիում կպայքարեն ոսկե մեդալի համար

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան և ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը. հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով: