Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցումային առաջին օրը: Մրցասպարեզ մտած Հայաստանի չորս ըմբիշներից վաղը մեդալների համար կպայքարեն երեքը:
2019թ. Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ եզրափակիչ մարտում կվիճարկի ոսկե մեդալը:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հանդես կգան սփոփիչ մրցաշարում և կփորձեն նվաճել բրոնզե մդալներ: Արման Անդրեասյանը վաղը նախ կհանդիպի սլովակցի Դանիել Չոմանիչի հետ, իսկ հաղթելու դեպքում արդեն կմրցի հունգարացի Դանիել Անթալի հետ:
Հրայր Ալիխանյանի առաջին մրցակիցը հայտնի կդառնա Աուգուստո Միդանա (Գվինեա Բիսաու) - Ֆազիլ Էյրիլմազ (Թուրքիա) մրցամարտից հետո: Հաջողության դեպքում մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մարտում կհանդիպի բելառուսցի Ազամատ Նուրիկովի հետ: