|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակչի մենամարտերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Ցերեկային մրցահերթում Բաչկովը կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ, իսկ Տոնականյանը երեկոյան մրցահերթում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ: Մեր 2 բռնցքամարտիկներն այսօր հաղթանակ տոնելու դեպքում դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ և կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ: