|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 18-ին, կմեկնարկեն սամբոյի վճռական գոտեմարտերը:
Ինչպես հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային կարգում հանդես եկող` աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային կարգում հանդես եկող` աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մրցակիցը լիտվացի Ռադվիլաս Մատուկասն է: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ: