| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում գրածների պրոֆեսիոնալ կարողությունները, նրանց ծառայությունները կուսակցությունը կօգտագործի ի փառս Հայաստանի Հանրապետության` պետական այլ կառույցներում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանրապետական կուսակցությունն ունի լայն կադրային բազա. մի մասը կաշխատի Ազգային ժողովում, մի մասը` կառավարությունում, մարզպետարաններում և առանձին կառույցներում»,- ասաց նա:
Հարցին` Արփինե Հովհաննիսյանին կտեսնե՞նք Ազգային ժողովում, մամուլը տարբեր հրապարակումներ է անում ԱԺ նախագահի, փոխնախագահների նշանակման վերաբերյալ, կուսակցությունում այս հարցերը քննակվե՞լ են, Շարմազանովն արձագանքեց. «Պաշտոնապես որևէ քննարկում ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների, ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի վերաբերյալ չի եղել: Դրանք բոլորը մամուլի հրապարակումների շարքից են, մենք որևէ քննարկում չենք իրականացրել կուսակցությունում»:
Նրանից նաև հետաքրքրվեցինք` որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս է վերաբերվում «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող իրադարձություններին, երբ ինքնաբացարկ ներկայացրածներից 11-ը այժմ ԿԸՀ-ում բողոքարկում են` ասելով, թե նման դիմում չեն գրել: Շարմազանովն ասաց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել այլ քաղաքական ուժի ներքին քաղաքական խմորումները: