|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք` Մասիսի քաղաքապետի ընտրությունից: Այս մասին ասված է ԲՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ, ըստ armlur.am-ի, Կարապետ Օհանյանը մեկ օր անհետանալուց հետո է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպելուց հետո էլ պատմել է, որ հանդիպել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի հետ /«Թույների Մհերի» որդին/, վերջինս էլ իրեն առաջարկել է ինքնաբացարկ հայտնել` դրա դիմաց «յուղոտ» պաշտոններ առաջարկելով: Նախ` նա հայտնել է, որ փոքր որդուն, ըստ պայմանավորվածության, կտրվի Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ իրեն «կտեղավորեն» ավելի բարձր դիրքերում: