կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 11:07
Քաղաքական

Եթե որոշ դժգոհ ՀՀԿ-ականները կողմ քվեարկեն ոչ իշխանական ուժերի նախագծին, ապա Հայաստանում պետական հեղաշրջում կլինի

Եթե որոշ դժգոհ ՀՀԿ-ականները կողմ քվեարկեն ոչ իշխանական ուժերի նախագծին, ապա Հայաստանում պետական հեղաշրջում կլինի

«168 ժամը» գրում է.

 

«Հնարավո՞ր է նոր պետական հեղաշրջում Հայաստանում, այնպիսին, ինչպիսին եղավ 1998թ. փետրվարի 3-ին, երբ իշխող «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության անդամները դուրս եկան խմբակցությունից և միացան «Երկրապահ» խմբին։

Խորհրդարանի չորս ոչ իշխանական խմբակցությունները երեկ որոշել են փետրվարի 24-ին Աժ-ում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։


Այս խմբակցությունները խորհրդարանում չունեն մեծամասնություն։ Բայց կան կառավարության գործունեությունից դժգոհ ՀՀԿ-ականներ։ Եթե նրանք դեմ դուրս գան սեփական կառավարությանը և կողմ քվեարկեն ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված որոշման նախագծին, ապա հեղաշրջումն իսկապես տեղի կունենա։ Բայց այս պահին դեպքերի նման զարգացումը գրեթե բացառվում է։ Ոչ խորհրդարանական ուժերն ընդամենը ցույց կտան, թե որքան վատն է կառավարությունը, և որքան վատն են ՀՀԿ-ականները, որ շարունակում են պաշտպանել կառավարությանը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։