Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև նոր կոալիցիոն կառավարության ձևավորման հնարավորության մասին:
Նրա խոսքով` ՀՀ նախագահն այս օրերի ընթացքում իրականացրել է քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` ՀՅԴ և ԲՀԿ-ի: Քննարկումները դեռ շարունակվում են: Ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է կառավարության մեջ ընդգրկել քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների, բայց առկա է մասնակի պատասխանատվությունից մինչև ամբողջական պատասխանատվության խնդիրը: Մանրամասնելով` նա նշեց, որ նախ պետք է որոշում կայացնեն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, եւ քանի դեռ կա ժամանակ` կառավարության վերջնական ձևավորման համար, ուստի մինչ այդ իրենց վերջնական որոշումների մասին կներկայացնեն ԲՀԿ-ն և Դաշնակցությունը:
«Եթե քաղաքական ուժը մաս է կազմում կոալիցիային, ուրեմն նա կրում է ամբողջական պատասխանատվություն: Բայց մեր նորագույն պատմությունն ունի օրինակներ, երբ քաղաքական ուժը չի կրում ամբողջական պատասխանատվություն, բայց այդ քաղաքական կուսակցությունից մեկը, երկուսը կամ երեքը մտնում են կառավարություն և կրում են ոլորտային պատասխանատվություն: ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաև այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ամբողջական պատասխանատվության դեպքում կնքվելու է կոալիցիոն հուշագիր, իսկ մասնակիի դեպքում չի կնքվի կոալիցիոն հուշագիր, կամ կլինի երրորդ տարբերակ: