Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծ), եւ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկություն էր տարածել, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից հարձակման են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։
Ծեծի ենթարկվածները կատարվածում մեղադրում են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Այսօր փաստաբանների պալատում փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և փաստաբան Արսեն Հարությունյանն իրենց պարզաբանումները ներկայացրեցին լրագրողներին դեպքի կապակցությամբ՝ նշելով, որ չեն հարվածել որևէ մեկին, այլ ընդամենը «քաշքշուկ» է եղել:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ այսօր տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած վիճաբանության մասնակից փաստաբանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության, եթե պարզվի, որ նրանք խախտել են փաստաբանական վարքականոնը: