Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
«2021թ․ մարտի 18-ին «Մամուռ» սրճարանում նշված անձանց միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ի կողմից դեպքի կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշում է կայացվել։ Նախաքննական մարմինը իրավական գնահատական էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 164-րդ, 185-րդ, 186-րդ եւ 258-րդ հոդվածների համատեքստում՝ հանգելով հետեւության, որ բացակայում է հանցակազմը։
Որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու եւ նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,– հայտնեցին Դատախազությունից։
Դատախազությունից նշեցին, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու եւ արդեն քրեական գործի շրջանակնելում տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։
Նշենք, որ ՔՕ–ի 185–րդ հոդվածը սահմանում է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ։